ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ֆրանսիան ուզում է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ՝ Սիրիայի հարցով

Ֆրանսիան ուզում է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ՝ Սիրիայի հարցով
15.04.2018 | 11:19

Ֆրանսիան ուզում է ակտիվացնել համագործակցությունը Թուրքիայի հետ՝ Սիրիայի համար համապարփակ քաղաքական լուծում գտնելու նպատակով` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ` հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։

Մակրոնը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից հրթիռային հարվածների վերաբերյալ նրա մեկնաբանության համար։ Էրդողանը Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածները «արդարացված» էր համարել։

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ