ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Փարիզը և Լոնդոնը ԵՄ երկրներին հայտնել են Սիրիայում ռազմական գործողության մանրամասները

Փարիզը և Լոնդոնը ԵՄ երկրներին հայտնել են Սիրիայում ռազմական գործողության մանրամասները
16.04.2018 | 22:21

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Բորիս Ջոնսոնը հայտարարել են, որ Լյուքսեմբուրգում հանդիպման ժամանակ ԵՄ երկրների նախարարներին տեղեկացրել են Սիրիայում ռազմական ակցիայի մանրամասների մասին:

«Այս առավոտյան ես և իմ բրիտանացի գործընկեր Բորիս Ջոնսոնը հնարավորություն ունեցանք շարադրելու գործողության էությունն ու խնդիրները, որ ԱՄՆ-ի հետ նախաձեռնել էինք Սիրիայում քիմիական զենքի հետ կապված օբյեկտների դեմ: ԵՄ-ն և անդամ երկրները աջակցել են քիմիական զենքի ցանկացած օգտագործում կանխելու մեր ձգտմանը», - բանակցություններից հետո լրագրողներին ասել է Լե Դրիանը:

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ