Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվրախորհրդարանը Ռուսաստանից պահանջում է չեղարկել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը

Եվրախորհրդարանը Ռուսաստանից պահանջում է չեղարկել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը
15.06.2018 | 10:57

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ պահանջելով Ռուսաստանից չեղարկել Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչելու որոշումները:
Ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը դատապարտում է նաև անջատական շրջանների ճանաչումը Նիկարագուայի, Վենեսուելայի, Սիրիայի ու Նաուրուի կողմից, կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել այդ տարածքների օկուպացիան և աներկբա ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Դիտվել է՝ 2809

Մեկնաբանություններ