ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Պենտագոնը հայտարարել է Թուրքիային F-35 վաճառելու մասին

Պենտագոնը հայտարարել է Թուրքիային F-35 վաճառելու մասին
20.06.2018 | 13:17

Առաջին F-35 կործանիչները Թուրքիան կստանա Ֆորթ ՈՒեսթում (Տեխասի նահանգ) արարողության ժամանակ՝ չնայած Կոնգրեսը դեմ է որոշմանը։ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Էնդրյուսն ասել է, որ թուրք օդաչուներն արդեն ժամանել են Արիզոնայի ռազմաօդային բազա և սկսելու են մարզական թռիքչները։


Հունիսի 19-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ Անկարան այլընտրանք կգտնի՝ ԱՄՆ-ի հինգերորդ սերնդի F-35 ռմբարկու կործանիչների արտադրության ծրագիրը բացառելու որոշումից հետո։

Դիտվել է՝ 1872

Մեկնաբանություններ