ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ պետդեպարտամենտը Մոսկվայի և Պեկինի հետ է հույս կապում Իրանի պատժամիջոցների հարցում

ԱՄՆ պետդեպարտամենտը Մոսկվայի և Պեկինի հետ է հույս կապում Իրանի պատժամիջոցների հարցում
03.07.2018 | 18:42

ԱՄՆ-ը հույս ունի, որ Ռուսաստանը և Չինաստանը կաջակցեն Իրանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցում` հայտարարել է պետդեպի քաղաքական պլանավորման հարցերով տնօրեն Բրայան Հուկը։ «Մենք հավատում ենք, որ աշխարհի երկրների մեծ մասը կիսում է մեր նպատակները և կաջակցեն մեզ այդ հարցում»,- ասել է Հուկը։ Նա կարծում է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ սահմանափակումների նպատակը Թեհրանի նավթ ծախելով հարստանալուն վերջ դնելն է։

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ