ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հյուսիս-արևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս զինվոր է մահացել

Հյուսիս-արևելյան սահմանագոտում ծառայողական պարտականությունները կատարելիս զինվոր է մահացել
13.03.2019 | 12:33

Ֆեյսբուքում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խոր ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ ՀամլետՀրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին»:

Դիտվել է՝ 2933

Մեկնաբանություններ