Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը հեռախոսով կպարազաբանի համաճարակաբանական հարցերը

Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնը հեռախոսով կպարազաբանի համաճարակաբանական հարցերը
01.03.2020 | 21:33

Համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխաններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել նաև ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»՝ հեռախոսով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։


«ՀՀ առողջապահության նախարարությունում շուրջօրյա հասանելի է «թեժ գիծ» ծառայությունը` 8003, ինչպես նաև տրամադրում ենք լրացուցիչ հեռախոսահամարներ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»` 010 55 06 01, 010 55 03 06, 010 55 03 07, համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին Թեհրանից:

Դիտվել է՝ 7322

Մեկնաբանություններ