Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արմեն Աշոտյան․ Պարետա-կորոնային սիլոգիզմ

Արմեն Աշոտյան․ Պարետա-կորոնային սիլոգիզմ
09.07.2020 | 08:14

1. Կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է ծանր քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց առողջությանն ու կյանքին։

2. Պարետատունը որոշել է, որ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ։

3. Եթե խոցելի խմբերը, լինելով վտանգի առաջնագծում, ազատվում են բաց տարածքներում դիմակ կրելու պարտավորությունից, պակաս խոցելիներին ինչու՞ եք փռում ասֆալտին եւ անվերջ ակտավորում։

Դիտվել է՝ 3579

Մեկնաբանություններ