ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արցախում արգելվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպումը

Արցախում արգելվում է ինտերնետային շահումով խաղերի կազմակերպումը
27.07.2020 | 23:18

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին շահումով խաղերի ու խաղատների մասին, և վիճակախաղերի մասին օրենքներին համապատասխան արգելել ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը հանրապետության տարածքում: Այս մասին հայտնեց Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ:


«Դա նշանակում է, որ համացանցի մեր հասանելիության տարածքից, լիցքավորման համար համապատասխան սարքերից, այդ խաղերի համար ծառայությունների հասանելիությունն արգելափակվելու է: Կարծում եմ, որ որոշումն արդարացված է: Մեր բազմաթիվ հայրենակիցներ համացանցի միջոցով շարունակում են խաղալ՝ հաճախ պարտվելով աշխատավարձը և ոչ միայն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ նման խաղերով տարվելը հանգեցնում է անիմաստ պարտքերի կուտակման: Դրա հետևանքով խնդիրներ են առաջանում ընտանքիներով, գրանցվում են ամուսնալուծություններ, խեղվում են մարկային ճակատագրեր, ընդհուպ լինում են ինքնասպանության դեպքեր:


«Դրա համար խստացնում ենք պահանջները: Մենք բոլորս պետք է պայքարենք արատավոր այս երևույթի դեմ: Ամսվա կտրվածքով 100-ավոր միլիոններ մարդիկ պարտվում են՝ տրվելով այդ մոլուցքին»,- հավելեց Արայիկ Հարությույանը:

Դիտվել է՝ 2659

Մեկնաբանություններ