ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արծրուն Հովհաննիսյան. Նավթամթերքի բազայի կողքի զորանոցում հակառակորդն ունի մոտ 200 զոհ

Արծրուն Հովհաննիսյան. Նավթամթերքի բազայի կողքի զորանոցում հակառակորդն ունի մոտ 200 զոհ
07.10.2020 | 16:52

Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք, Facebook-ում գրել է ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի։ Պատերազմի 11 րդ օրն է...», - գրել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ Արցախի ՊԲ փայլուն իրականացրած գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստ է ոչնչացել։

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ