ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Կրեմլ. ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա

Կրեմլ. ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա
07.10.2020 | 16:55

ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա, ի տարբերություն Հայաստանի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի երկրի նկատմամբ:

«Դրանք անվտանգության ապահովման պարտավորություններ են: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը», - լրագրողների հարցին, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը, պատասխանել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ