Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Եկեղեցու հրթիռակոծության հետեւանքով վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկին միացված է արհեստական շնչառության սարքին

Եկեղեցու հրթիռակոծության հետեւանքով վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկին միացված է արհեստական շնչառության սարքին
09.10.2020 | 21:55

Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետեւանքով վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկին միացված է արհեստական շնչառության սարքին։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։


«Շուշիի սբ․ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության արդյունքում վիրավորված 3 ռուսաստանցի լրագրողները տեղափոխվել են Երեւան։ Նրանցից 2-ը վիրահատվել էին Ստեփանակերտում։ Յուրի Կոտենոկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, միացված է արհեստական շնչառության սարքին: Ինչ վերաբերում է մյուս երկու ռուսաստանցի լրագրողներին, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրանք արդեն տեղափոխվել են Մոսկվա»,- ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Դիտվել է՝ 5270

Մեկնաբանություններ