Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևի հետ
13.10.2020 | 21:38

Մոսկվայում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը՝ հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատակազմի մամուլի ծառայությունը: ՀՀ ԱԳ նախարարը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Կողմերը հաստատել են հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով կարգավորմանը:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ