Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ռուսաստանի և Հայաստանի դիվանագետները կարևորում են Ղարաբաղից օտարերկրացի վարձկանների անհապաղ հեռացումը

Ռուսաստանի և Հայաստանի դիվանագետները կարևորում են Ղարաբաղից օտարերկրացի վարձկանների անհապաղ հեռացումը
23.10.2020 | 21:39

ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն այսօր հայտարարել են, որ անհրաժեշտ է օտարերկրացի վարձկաններին անհապաղ հեռացնել Լեռնային Ղարաբաղից: ՌԴ ԱԳՆ-ից ՏԱՍՍ-ին փոխանցել են, որ Սիրոմոլոտովն ու Տողանյանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ:

«Փոխնախարարը և դեսպանն ընդգծել են, որ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից ապօրինի զինված խմբավորումների փոխադրումը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատ անընդունելի է, պետք է կասեցվի, իսկ գրոհայինները պետք է անհապաղ հեռացվեն», - հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն:

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ