«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ԵՄ-ն անընդունելի է համարում հրադադարի խախտումները Ղարաբաղում

ԵՄ-ն անընդունելի է համարում հրադադարի խախտումները Ղարաբաղում
29.10.2020 | 12:52

ԵՄ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև հրադադարի երեք համաձայնությունների տապալումը՝ ԵՄ հայտարարությունը տեղադրված է կայքէջում:

«ԵՄ-ն անընդունելի է համարում, որ չնայած ՌԴ-ի, Ֆրանսիայի, ապա ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի համաձայնություններին՝ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և դրա շուրջ շարունակվում են, ստացվում են նոր հաղորդագրություններ խաղաղ բնակչության վրա հարձակումների մասին», - ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարությունում: ԵՄ-ն հակամարտող կողմերին հիշեցնում է խաղաղ բնակիչների անվտանգությունը միջազգային մարդասիրական օրեքներով երաշխավորելու ստանձնած պարտավորության մասին: ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ