Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուսաստանի դատարանը երկարաժամկետ ազատազրկման դատապարտեց ղրիմցի ևս 3 թաթարների

Ռուսաստանի դատարանը երկարաժամկետ ազատազրկման դատապարտեց ղրիմցի ևս 3 թաթարների
03.11.2020 | 22:00

Ռուսաստանի Հարավային օկրուգի զինվորական դատարանը 12-17 տարվա երկարաժամկետ ազատազրկման դատապարտեց ղրիմցի 3 թաթարների, որ մեղադրվում էին Ռուսաստանում արգելված իսլամական խմբավորմանը անդամակցվելու մեջ։

Նրանք ձերբակալվել էին անցած տարի փետրվարին Ղրիմում խուզարկությունների ժամանակ։ Դոնի Ռոստովի դատարանի շենքի մոտ այսօր 200 մարդ էր հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելով մեղադրյալներին։ Ոստիկանությունը մի քանի ցուցարարի և երեք լրագրողի բերման է ենթարկել։
Երկու ամիս առաջ նույն դատարանը նույն մեղադրանքով երկարաժամկետ ազատազրկման էր դատապարել ղրիմցի ևս յոթ թաթարների։

Դիտվել է՝ 3390

Մեկնաբանություններ