Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արյունաբանական կենտրոնին արյուն է անհրաժեշտ

Արյունաբանական կենտրոնին արյուն է անհրաժեշտ
09.11.2020 | 15:21

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են. «Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը:


Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը.
O(I) rh- (1-ին բացասական),
B(III) RH+ (3-րդ դրական)
B(III) rh- (3-րդ բացասական),
AB(IV) RH+ (4-րդ դրական),
AB(IV) rh- (4-րդ բացասական):


Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, սակայն խնդրում ենք առաջնահերթ մոտենալ արյան նշված կարգերն ունեցող անձանց»:

Դիտվել է՝ 4134

Մեկնաբանություններ