«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արփինե Հովհաննիսյան. 4 օրից պետք է հայաթափվի Քարվաճառը

Արփինե Հովհաննիսյան. 4 օրից պետք է հայաթափվի Քարվաճառը
11.11.2020 | 15:09

«Իրավական ուղի» նախագահը Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրել է.


«Այսօր նոյեմբերի 11-ն է, 4 օր անց կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով, արդեն գործողություն պիտի արվի՝ զինվորազրկվի ու հայաթափվի Քարվաճառը։ Ինձ բազմաթիվ նամակներով երեկվանից հարցնում են՝ բա ինչ է լինելու, բա ինչ անենք։ Պատասխանում եմ՝ ԴԵՌ շանս կա։ Դրա համար խնդրեք, պահանջեք համոզեք ու էլի ինչ կարող եք անել՝ արեք, որ Փաշինյան Նիկոլը հեռանա։ Միայն Նիկոլի հեռացումը հույս կտա, որ կարող ենք փոխել ինչ-որ բան։
Իմքայլականների մեջ, եթե մարդ կա, եթե հայրենասեր կա, ապա ասեմ՝ ժամանակն է ցույց տալու։ Երբ 2 տարի առաջ դագաղով, սեւ ժապավենով ու հայհոյանքի աննախադեպ չափաբաժնով եկել էիք մեր տուն ու պահանջում էինք ընտրել Նիկոլին՝ ես ընտրություն ունեի՝ Նիկոլի ու արժանապատվության, Նիկոլի ու հայրենիքի միջեւ, ու ես ընտրեցի արժանապատվությունն ու Հայրենիքը։ Բայց այն ժամանակ ակնհայտ չէր սա։ Թվում էր՝ ես չեմ ընտրում մեր ժողովրդին, ոչ թե ընտրում եմ հայրենիքը։
Այսօր ձեր ԱԿՆՀԱՅՏ ընտրության օրն է՝ էլի Նիկոլի ու Հայրենիքի միջեւ։
Թուրքը հայի արյուն է թափել 44 օր շարունակ ու հիմա հարց՝ ով է թուրքից հետո, թուրքին հավասար Հայի արյուն թափելու։ Ո՞վ։ Որ ոստիկանը, որ իմ քայլականը։ Ո՞վ է թուրքին հավասար հրաման տալու կամ տալու՞ է»։

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ