«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նիկոլ Փաշինյան. Շուշիի անկման պատճառներից մեկը Ծառուկյանի խոստացած ջոկատն էր. նկարահանվեց և այդպես էլ չհասավ Շուշի

Նիկոլ Փաշինյան. Շուշիի անկման պատճառներից մեկը Ծառուկյանի խոստացած ջոկատն էր. նկարահանվեց և այդպես էլ չհասավ Շուշի
11.11.2020 | 15:35

«Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կամավորական ջոկատ այդպես էլ չտեսանք: Տեսանք միայն կամուֆլյաժների լուսանկարներ և «Նիվա»-ներ: Գուցե սա՞ էր Շուշիի անկման պատճառը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Շուշիի գրավման դավադրությունների վերաբերյալ վարչապետը նշեց, որ Շուշիի անկումից հետո քաղաքը վերադարձնելու 2 փորձեր են արվել, որից մեկն ամբողջությամբ ձախողվել է, իսկ մյուսի դեպքում մեկ ջոկատի հաջողվել է ներս մտնել Շուշի, և ամբողջ հակասությունները Շուշիի գրավման լուրերի մասին, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ջոկատի հետ էին կապված: Սակայն իրադրությունը, այնուամենայնիվ, չի հաջողվել փոխել համապատասխան ռեսուրսների բացակայության պատճառով։

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ