Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ձերբակալվածները ազատ են արձակվել

Ձերբակալվածները ազատ են արձակվել
21.11.2020 | 21:25

Դատարանն ազատ է արձակել «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ազատ է արձակվել նաեւ «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ ազատ արձակվեցի Ձերբակալվածների պահելու վայրից, շնորհակալությունս եմ հայտնում փաստաբանիս` Գայանե Պապոյանին` ցուցաբերած օպերատիվության և պրոֆեսիոնալիզմի համար, կուսակցական ընկերներիս և ինձ համար անհանգստացած անձանցից:
Ինձ ձերբակալելու քաղաքական դրդապատճառներին, առաջիկայում անշուշտ կանդրադառնամ»:


Նշենք, որ Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներից բերման է ենթարկվել 80 անձ։ Գյումրիում ևս նման ակցիա է իրականացվել, այնտեղ բերման է ենթարկվել ակցիայի 8 մասնակից։
Դատարանն ազատ արձակեց նաեւ ՎԵՏՕ» շարժման անդամ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանին:

Դիտվել է՝ 3993

Մեկնաբանություններ