Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ալիևը հորդորել է չանհանգստանալ Ադրբեջանին անցած եկեղեցիների ճակատագրով

Ալիևը հորդորել է չանհանգստանալ Ադրբեջանին անցած եկեղեցիների ճակատագրով
24.11.2020 | 22:26

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հորդորել է չանհանգստանալ Արցախի այն եկեղեցիների համար, որոնք նոյեմբերի 10-ին հայտարարություն-փաստաթղթով անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости գործակալությունը:


«Այսօր արդեն, երբ պատերազմն ավարտվել է, արևմտյան մի շարք լիդերներ հարց են բարձրացնում այն մասին, թե ինչ է լինելու քրիստոնեական այն կոթողների հետ, որոնք անցնում են Ադրբեջանի վերահսկողութան ներքո: Նմանատիպ մտահոգություններ հայտնում են թե՛ մասնավոր զրույցներում, թե՛ այդ մասին հայտարարություններ են տարածում: Որևէ մեկը, հատկապես արևմտյան այն առաջնորդները, որ իսլամաֆոբիայի զգացումներ ունեն, թող չանհանգստանան: Նրանք, նախևառաջ, այդ մասին խոսելու իրավունք չունեն, և երկրորդ, այն ինչ գտնվում է մեր երկրի տարածքում, դա մեր պատմական ժառանգությունն է»,- նշել է Ալիևը:

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ