«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Չինաստանի նախագահը հանձնարարել է զինված ուժերին ամրապնդել մարտունակությունը

Չինաստանի նախագահը հանձնարարել է զինված ուժերին ամրապնդել մարտունակությունը
25.11.2020 | 22:02

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը հանձնարարել է զինված ուժերին ամրապնդել մարտունակությունը և բարձրացնել պատերազմներում հաղթանակի հասնելու կարողությունը։ Նախագահը, որ ղեկավարում է Կենտրոնական ռազմական կոմիտեն, դիմելով զինվորականներին, ընդգծել է նոր դարաշրջանում հզոր բանակ ունենալու, պատերազմներին պատրաստվելու, բարեփոխումները շարունակելու և արդիականացնելու կարևորությունը։

Դիտվել է՝ 3952

Մեկնաբանություններ