Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ոստիկանությունը կոչ է անում համաքաղաքացիներին պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները

Ոստիկանությունը կոչ է անում համաքաղաքացիներին պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները
08.12.2020 | 15:53

Ոստիկանությունը կոչ է անում համաքաղաքացիներին պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները: Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլոր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ: Ոստիկանությունը հորդորում է «սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները»:

«Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ և չարաշահումով իրականացնելը, ինչը դրսևորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթևեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը։ Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 4287

Մեկնաբանություններ