Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի

Նիկոլ Փաշինյան. Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի
09.12.2020 | 20:47

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այսօր ինձ ասացին, թե այդպիսի լուրեր կան, որ հավելվածներ ու այլ բաներ գոյություն ունեն։ Պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որը բավականին աշխատատար է։ Կան հարցեր, որոնց հետ կապված, առնվազն այս փուլում, որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ որևէ խոչընդոտ չկա, որ Աժ-ում դռնփակ նիստ հրավիրվի և ինքը պատասխանի պատգամավորների բոլոր հարցերին։ «Եվ ես պատրաստ եմ բոլոր հարցերին նրբություններով ու ապացույցներով անդրադառնալ։ Եկեք այդ գայթակղությունից հրաժարվենք՝ ամեն ինչ հրապարակային քննարկելու։ Ռազմական դրության պայմաններում ամեն ինչը բաց քննարկելն այնքան էլ ճիշտ չէ»։

Դիտվել է՝ 5520

Մեկնաբանություններ