Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

2 անձի պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել

2 անձի պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել
22.12.2020 | 14:28

Գլխավոր դատախազության տվյալներով, ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող 2 քրեական գործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու մեղադրանք է առաջադրվել 2 անձի, մեկ անձի էլի մեղադրանք է առաջադրվել հանցագործությանն օժանդակելու համար։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չի հաղորդվում։

Դիտվել է՝ 4538

Մեկնաբանություններ