Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Էլզա Հովհաննիսյան․ Նիկոլը մոռանում է, որ երկրում օրենսդրական դաշտին տիրապետող գրագետ մարդիկ շատ կան

Էլզա Հովհաննիսյան․ Նիկոլը մոռանում է, որ երկրում օրենսդրական դաշտին տիրապետող գրագետ մարդիկ շատ կան
22.12.2020 | 22:07

Գերագույն դավաճանը հերթական սուտն է շրջանառում` այս անգամ էլ պետական սահմանի մասին։ Նա դիտավորյալ խառնում է վարչական սահմանն ու պետականը` թյուրիմացության մեջ գցելով հանրությանը։ Ուրեմն իմացեք, ՀՀ 2010 թվականի օրենքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով ոչինչ չի սահմանում։

Նիկոլը մոռանում է, որ երկրում օրենսդրական դաշտին տիրապետող գրագետ մարդիկ շատ կան։ Դու լավ կլինի պատասխանես արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այս հարցերին. 1. Ինչու՞, ինչի՞ հիման վրա ես պետական սահմանը գծում Խորհրդային Ադրբեջանի քարտեզով, եթե ալիևյան Ադրբեջանը չի ընդունում, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է։ Ինչու՞։
2. Աշխարհի ոչ մի երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով։
3. Դրա գրածի մեջի ամենաէական մասը հետեւյալն է՝ Շուռնուխից ու Որոտանից այն կողմ հատվածը ... ԱՐՑԱԽ էր։ Բայց ուշադիր կարդացեք՝ դավաճանը չի ասում Արցախի, ասում է «ԼՂհ հսկողության տակ էր»։ Քանզի ի սկզբանե իր համար դա հայրենիք չէր, դա մերը չէր։

Դիտվել է՝ 3592

Մեկնաբանություններ