Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայկ Մարության. Երկրաշաժից հետո մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, Մետրոպոլիտենի աշխատանքը չի խափանվել

Հայկ Մարության. Երկրաշաժից հետո մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, Մետրոպոլիտենի աշխատանքը չի խափանվել
13.02.2021 | 20:27

Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։
Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։
Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։
Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»։

Դիտվել է՝ 7045

Մեկնաբանություններ