«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իրավիճակը Դոնբասում սրվել է

Իրավիճակը Դոնբասում սրվել է
15.02.2021 | 16:46

Վերջին 24 ժամերին սրվել է իրադրությունը Ուկրաինայի արևելյան շրջաններում։
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել են, որ առավոտյան մահափորձ է իրականացվել անջատականների վերահսկողության տակ գտնվող Գորլովկա քաղաքում գործող ջոկատներից մեկի հրամանատարի դեմ։


«Գումարտակի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց», - հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Ուկրաինական կողմը հաղորդել էր Դոնբասում հրադադարի խախտման դեպքերի մասին։ «Անհայտ պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով երեք ուկրաինացի զինծառայող է զոհվել», - հաղորդում է Կիևը։

Դիտվել է՝ 7597

Մեկնաբանություններ