Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արմեն Աշոտյան. Քիչ առաջ բերման են ենթարկել մի քանի տասնյակ ՀՀԿ–ականների․ գրասենյակը պաշարված է ոստիկանական ուժերով

Արմեն Աշոտյան. Քիչ առաջ բերման են ենթարկել մի քանի տասնյակ ՀՀԿ–ականների․ գրասենյակը պաշարված է ոստիկանական ուժերով
23.02.2021 | 14:55

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Քիչ առաջ բերման են ենթարկել մի քանի տասնյակ Հանրապետականների։ ՀՀԿ գրասենյակն առավոտվանից պաշարված է ոստիկանական ուժերով։

Մետրոյի «Հանրապետություն» կայարանի մերձակայքում վխտում են հարյուրավոր կարմիր բերետավորներ։ Դավաճան վիժվածքի խամաճիկ ուժայիններով իշխանություն պահել չի ստացվելու, Ադրբեջանի ներքին զորքերի վերածված ոստիկանությամբ աթոռը չի պահվելու, մեզ բռնելով իր թրքաբարո ստորաքարշությունը չի երկարացնելու։ Մոտենում է ապստամբությունը… Եղիցի Հայաստան։ Առանց վիժվածք Հայաստան»։

Դիտվել է՝ 44030

Մեկնաբանություններ