Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ձեզ դու՞ր է գալիս այս բարոյալքված ու պատվազրկված վիճակը. Ռոբերտ Մելքոնյան

Ձեզ դու՞ր է գալիս այս բարոյալքված ու պատվազրկված վիճակը. Ռոբերտ Մելքոնյան
27.10.2022 | 07:26

Հայ-ռուսական հարաբերություններում գնալով կենացները «քաղցրանում» են, կամ, ավելի ճիշտ, դառնանում:
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր սոցցանցային գրառմամբ կարծիք է հայտնել հայ ժողովրդի բարեկամ և Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելքին և նշել, որ իրեն ևս անցանկալի անձ են հայտարարել՝ արգելել իր մուտքը Հայաստան:


Հետաքրքիր է՝ հաջո՞րդն ով է. ,,Огласите весь список, пожалуйста,,:
Չնայած, արդեն բոլորս էլ մտովի հիշում ենք հայասեր ու թուրքերի կողմից չսիրված, նրանց ատելությանն արժանացած քաղաքական ու պետական այդ գործիչներին:
Եթե այս թրքասեր իշխանությունները շարունակեն իրենց հայաստանաքանդ գործունեությունը և պատժիչ նորանոր քրեական հոդվածներ մոգոնեն խոսքի ազատության սահմանափակման ուղղությամբ, թուրքերին լցնեն Հայաստան, ապա ժողովուրդն էլ կսկսի ինքն իրեն «վտարել» Հայաստանից՝ այն թողնելով թուրք սիրողներին ու թուրքերին:


Լավ, էս ժողովրդին է՞լ ինչ պետք է անեն, որ էս նոկաուտից, թմբիրից, ապատիայից, էշացած վիճակից դուրս գան և այս իշխանություններին «գործուղեն» իրենց հարազատների մոտ:
Ձեզ դու՞ր է գալիս այս բարոյալքված ու պատվազրկված, խեղճացած ու արհամարված վիճակը:

Դիտվել է՝ 12720

Մեկնաբանություններ