Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սեփական դղյակներն են կառուցում

Սեփական դղյակներն են կառուցում
05.02.2023 | 11:00

«Նախկինների» դղյակները հատ-հատ վերադարձվում են․․․ «Նորերին»։ Հիշում եք, չէ՞, թե բա՝ վերադարձնելու ենք ժողովրդին։

Դրանք չեն դառնում զինվորի կացարան, աղքատին՝ տանիք, ծերանոց, գիշերօթիկ, դրանք դառնում են նորահայտ ՔՊ-ական օլիգարխների, մուլտիմիլիոնատեր դարձած պաշտոնյաների կոլեկցիայի մաս։ Բայց «նորերը» չեն հրաժարվում զուգահեռ սեփական դղյակները կառուցելուց։


Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 15888

Մեկնաբանություններ