Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պատմական կորուստները մոռացության տալու ամենադյուրին ճանապարհը

Պատմական կորուստները մոռացության տալու ամենադյուրին ճանապարհը
13.02.2023 | 07:32

Շրջափակված Արցախի թեման աստիճանաբար դուրս է մղվում մեր խոսույթից ու կենսակերպից։
Արցախը սկսում է հիշեցնել վաղեմի մի հուշ կամ անցյալի մնացուկ, որը կարծես թաղվել է պատմության փոշոտ արխիվներում։


Վաղը Արցախի փողոցում Արցախ անունով տոնավաճառ կբացենք, իր եղբայրակից Սուրմալուի և Մալաթիայի պես, իսկ կողքին էլ Հադրութ կամ Ակնա հարսանյաց սրահը, որը կդառնա շքեղ հանդիսությունների և կենացային հայրենասիրության սրահ։ Վատագույն դեպքում կվերակազմավորենք, կդարձնենք Սգո սրահ։


Կուտենք, կուրախանանք, կողբանք, կերգենք, բայց չենք մոռանա կորսված հայրենիքի տարածքները վավերացնել, սգո սրահներ և տոնավաճառներ բացելով։ Դա ցավը թմրեցնելու և պատմական կորուստները մոռացության տալու ամենադյուրին ճանապարհն է։


Հիմա ո՞վ է Մալաթիա ասելով հասկանում Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքը, կամ Զեյթուն ասելով ո՞վ է հիշում Զեյթունի 1862 թվականի ապստամբությունը։
Սուրմալուի մասին ավելորդ է ասել... Ադանան ասոցացվում է լահմաջոյի հետ, իսկ Տաշիր Ձորագետը՝ պիցցայի հետ։
Ահա այսպես մենք մոռացության կտանք նաև Արցախը:


Վահե Թորոսյան

Դիտվել է՝ 15271

Մեկնաբանություններ