Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առաջնորդել «ներքևից»

Առաջնորդել «ներքևից»
24.02.2023 | 07:34

Հետին թվով պայծառատես երևալու ցանկությունից շատ հեռու եմ, այնուհանդերձ հիշեցնեմ. անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ արդեն լուրեր էին պտտվում Ռուբեն Վարդանյանին ԱՀ պետնախարար նշանակելու մասին, հրապարակավ և գործընկերային շրջանակներում արտահայտվել էի, որ նա պետք է խուսափի Արցախում պետական պաշտոն զբաղեցնելուց. նա այդ դիրքում շատ արագ կքարկոծվի և խոցելի կդառնա ներսի ու դրսի «շնագայլերից»:

Ասել եմ՝ նա Արցախում պետք է զբաղվի հասարակական-բարեսիրական գործունեությամբ, թող նպատակային հիմնադրամներ ստեղծի և լուծի մեր փոքրիկ երկիրը ցնցող տասնյակ խնդիրների մի մասը: Այդկերպ նա ավելի հարգված, ծանրակշիռ ու ազդեցիկ կլինի, լլավ օրինակ կհանդիսանա Հայաստանում և արտերկրում ապրող շատ գործարարների համար:


Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսում էի ոչ միայն ես: Հիմա իսկը ժամանակն է, որ Ռուբեն Վարդանյանը Արցախում զբաղվի այն գործերով, որոնց ինքը փայլուն տիրապետում է: Այդպես ավելի տեսանելի ու արգասաբեր կլինի նրա արածը: Եվ նրա կողմնակիցների մեծ թիվը կկրկնապատկվի ու կեռապատկվի: Նրա հանդեպ քաղաքացիական վստահության ու հավատի խոշոր պաշար է առկա, այն փոշիացնել պարզապես չի կարելի:
Արցախում հիմա այն պահն է, երբ երկիրը պետք է առաջնորդել «ներքևից»:


Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 9081

Մեկնաբանություններ