Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ինչ-որ կարևոր բան պետք է փոխել

Ինչ-որ կարևոր բան պետք է փոխել
29.03.2023 | 20:30

Նախորդ դարի 90-ականների սկզբին, երբ Արցախը դեռևս չուներ պետականություն և կանոնավոր բանակ, իսկ երկիրը, գտնվելով թշնամական խուլ շրջափակման մեջ, ամենօրյա հրթիռահրետակոծության էր ենթարկվում Շուշիից և շրջակա թշնամական ռազմահենակետերից, մենք մեզ ոչ միայն չէինք զգում անօգնական ու անորոշ վիճակում, այլև, մեր ժողովրդի բոլոր շերտերի համառության և վճռական միասնության շնորհիվ, ելքեր էինք գտնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Այսօր, երբ մենք, կարծես, ունենք և՛ պետականություն, և՛ բանակ, և՛ ամենակարևորը՝ նույն այդ ժողովրդի բոլոր շերտերի համառությունն ու վճռականությունը, չգիտես ինչու, հայտնվել ենք մի վիճակում, երբ դրանից դուրս գալու ելքերը տանում են կամ դեպի փակուղի, կամ, լավագույն դեպքում, անորոշության:

Վերջապես ե՞րբ ենք հասկանալու, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ կարևոր բան պետք է փոխել:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 7491

Մեկնաբանություններ