«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Խաղաղության աղոթք

Խաղաղության աղոթք
30.03.2023 | 00:01

Փա՜ռք Քեզ մեր Հայր Արարիչ Աստված, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում:

Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ, Հայաստան Աշխարհիս, մեր հոգիներին և հեռու պահիր մեզ չարից ու փորձանքից, երևացող և աներևույթ բոլոր թշնամիներից, չար աչքից և չար լեզվից, կորստից ու ցավից և մյուս բոլոր փորձություններից:

Հայր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ զորությամբ և Քո Միածին Որդու Սուրբ Արյունով պահի՛ր և պահպանի՛ր մեզ:

Քեզ վայել է Թագավորությունը, Զորությունը և Փառքը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Դիտվել է՝ 5650

Մեկնաբանություններ