«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աղոթք հայ ազգի համար

Աղոթք հայ ազգի համար
31.03.2023 | 00:01

Փա՜ռք Քե՛զ, Հայր Հզոր, Արարիչ Աստված,

Սուրբ ձեռքերիդ մեջ պահիր, պահպանիր,
Աշխարհն Հայոց և ազգն իմ Հայոց,
Հայոց աշխարհին խաղաղություն տուր,
Իսկ ազգիս Հայոց` Լույս և Զորություն:
Թո՛ղ աշխարհն Հայոց լինի դրախտավայր,
Իսկ ազգս Հայոց արարի այնտեղ,
Եվ ամեն մի հայ՝ աշխարհում ցրված,
Թո՛ղ վերադառնա հողն Արարատյան` Երկիրն Ավետյաց,
Եվ ամեն մի հայ զգա իրեն տեր, սիրով արարի,
Իր երկրի համար, իր ազգի համար և Արարիչի,
Թո՛ղ օրհնությունդ ջրվեժի նման երկիրն հեղեղի,
Եվ ազգս Հայոց թող իր հավատքում հավերժ զորանա,
Աստծո Կամքի մեջ ծլի և ծաղկի ու սիրով օծվի,
Փորձություններն ու թշնամիներին Հիսուսով հաղթի: Ամե՛ն:

Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 5084

Մեկնաբանություններ