Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տարրական սիլոգիզմ

Տարրական սիլոգիզմ
01.04.2023 | 20:56

Չի կարող երկրի ղեկավարը լինել կիսագրագետ, բայց երկիրը ղեկավարել գրագետ ձևով:

Գերագույն հրամանատարը բանակում չծառայի, բայց պատերազմում հանդես գա որպես փայլուն զորահրամանատար:
Գերտերություններում դեսպաններդ լինեն դիվանագիտության հետ կապ չունեցող, ոլորտից բացարձակ հեռու մարդիկ, բայց այդ երկրների հետ հարաբերություններդ զարգանան:
ՈՒնենաս ռազմավարական մեկ դաշնակից , բայց գործես նրա դեմ:
Օրենսդիրն ատի ամեն հայկականը, բայց ի նպաստ հայ ազգի օրենքներ գրի:
ՈՒնենաս նախագահ, բայց այն գոյություն չունենա:
Առողջապահության նախարարը մասնագիտությամբ լինի իրավաբան, բայց ոլորտը զարգանա (միակ օրինակը չէ,իհարկե):
Քաղաքական վերնախավին և դրա գլխավոր դերակատարին ամենաբարձր մակարդակով տրվեն «ազգակործան պատուհաս», «կապիտուլյանտ» (կապացուցվի նաև դավաճանը) գնահատակաները և ակնկալվեն նրանցից ի նպաստ Հայաստանի քայլեր ու որոշումներ:

Երկար կարելի է շարունակել թվարկումը, բայց վերոգրյալի նպատակը մեկն է՝ փաստերով ցույց տալ, որ մեզ հետ կատարվողն օրինաչափ է:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 6699

Մեկնաբանություններ