«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արցախն Ադրբեջանի կազմում կլինի միայն մի դեպքում, երբ ֆիզիկապես վերացնեն հայ ժողովրդի հայրենատեր հատվածին

Արցախն Ադրբեջանի կազմում կլինի միայն մի դեպքում, երբ ֆիզիկապես վերացնեն հայ ժողովրդի հայրենատեր հատվածին
06.07.2023 | 23:02

Պատերազմով մեզ հիմա սպառնում են ոչ թե թուրքերը` այլ գևորգպապոյանները: Նիկոլի հանձնարարությամբ մարիակարապետյան կոչվածները դարձել են բաքվի ագն-ի ոտքի տակի փալասը, իսկ գևորգպապոյանները` թուրքական ՊՆ-ի ոտքերի տակ են թավալվում:

Արցախն Ադրբեջանի կազմում կլինի միայն մի դեպքում, երբ ֆիզիկապես վերացնեն հայ ժողովրդի հայրենատեր հատվածին:

Իսկ դա շուրջ 2 միլիոն ՀՀ քաղաքացիներ են` իրենց հարյուր հազարավոր պայքարող տեսակով, ինչպես նաև Սփյուռքի զգալի հատվածը:

Նույնիսկ Նիկոլի ընտրազանգվածի կիսագրագետ մասը պատրաստ չէ Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում:

Նիկոլն այդ հարցում նրանց էլ է խաբել:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3287

Մեկնաբանություններ