Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
12.08.2023 | 00:01

Անմեկնելի խաղաղության,

Անսահման սիրո և առատ օրհնությունների աղբյուր,

Հայր Ամենակալ,

Դու որ խաղաղություն ես պարգևում նրանց,

Ովքեր խոստովանում են Քո սուրբ Անունը,

Ցողի՛ր մեզ վրա այսօր Քո շնորհի և ողորմության կենրար ցողը:

Եվ մեզ խաղաղության որդիներ ու ժառանգներ դարձրու։

Վառի՛ր մեր սրտերում Քո սիրո կրակը,

Մեր մեջ սերմանիր Քո սուրբ երկյուղը,

Եվ մեր տկարությունները զորացրու Քո զորությամբ։

Միացրու՛ մեզ Քեզ հետ,

Որպեսզի մենք էլ մեկ լինենք սուրբ միությամբ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի համաձայն, որին Քեզ՝ Ամենակալ Հորդ և համագոյակից Սուրբ Հոգուդ հետ

Փա՜ռք հավիտյանս:

Ամեն։

Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ