Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ղարաբաղյան կոնֆլիկտում մեր հիմնական թշնամին միջազգային հանրությունն է

Ղարաբաղյան կոնֆլիկտում  մեր հիմնական թշնամին միջազգային հանրությունն է
15.08.2023 | 13:27

Պարո՛ն «հատուկ դեսպան», դիմում եք ՄԱԿ-ին, որ ի՞նչ: Որ Ադրբեջանին, Լաչինի միջանցք բացել հորդորող բանաձև ստանա՞ք: Ասենք ստացաք, հետո՞ ինչ...

1993 թ. նույն ՄԱԿ-ը 4 բանաձև ընդունեց, որով պստլիկ ԼՂՀ -ին հորդորում էր զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից:

Դուրս բերե՞ց:

Իսկ չեք մտածու՞մ. որ հենց Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստում, Ադրբեջանը կբարձրացնի նոյեմբերի 9-ի եռակողմի՝ ՄԱԿ փախստականների գերագույն հանձնակատարի հովանու ներքո, փախստականներին Արցախ վերադարձնելու խնդիրը:

Եվ հակընդդեմ հայցով կպահանջի փախստականների ներգաղթի գլխավոր խոչընդոտի՝ Արցախի ԶՈՒ -ի լիկվիդացման վճիռ-բանաձև:

ՈՒ կստանա ...

Եվ ՄԱԿ բանաձևը դեմները պահած, Ադրբեջանը Արցախում կսկսի լեգիտիմ հակատեռորիստական գործողություններ ...

Սրա մասին մտածե՞լ ես, կամ` մտածե՞լ եք:

Հասկացե՛ք վերջապես,

«... Ղարաբաղյան կոնֆլիկտում մեր հիմնական թշնամին Թուրքիան չէ, անգամ Ադրբեջանն էլ չէ, այլ միջազգային հանրությունն է ...»:

1997 թ., ՀՀ առաջին նախագահի տված այս հստակ բանաձևը դեռ գործում է...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4708

Մեկնաբանություններ