Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.09.2023 | 00:01

Տես, Տէր, զտառապանս իմ եւ զցաւս հոգւոյ իմոյ բազմամեղիս. դարձ` ներեա եւ ի քեզ առաջնորդեա, որ ասացեր` դարձարուք առ իս, եւ ես դառնամ առ ձեզ։

Ինձ լքելոյս ողորմեա, ինձ եղկելոյս օգնեա, ինձ խաւարելոյս ճառագայթեա, ինձ մոլորելոյս առաջնորդեա, որ լի եմ մեղօք եւ անբաւ յանցանօք, եւ ի յoրձանս անօրէնութեան տարաբերեալ ծփիմ, և առ քեզ ապաւինիմ, որպէս Պետրոսին` ձեռնարկեա ինձ։ Գոչեմ որպէս զմաքսաւորն արդարանալ. շնորհեա զյանցանս իմ որպէս զաւազակին. բաց եւ ինձ զդուռն կենաց ճանապարհին, եւ մոյծ զիս յարքունական առագաստին։

Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 3591

Մեկնաբանություններ