Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հորը, Որդուն և Սուրբ հոգուն

Հորը, Որդուն և Սուրբ հոգուն
17.10.2023 | 00:01

Աստվա՜ծս, Աստվա՜ծս, Աստվա՜ծս,

Մաքուրս, Ջինջս ու Բարիս,

Քո սիրով հավերժ լցված են,

Կյանքս, օրերս ու տարիս։

Աստվա՜ծս, Իմա՜ստս, Դա՜րձս,

Մեծս ու սերս բոլորից,

Քեզանից առնեմ լույս վարձս,

ՈՒ Քեզ տամ ինչ ունեմ նորից....

Հովի ԵԳՈՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Մեկնաբանություններ