«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Մեր հայրենիքը հիվանդացել է, և այդ հիվանդության անունն է նիկոլիզմ

Մեր հայրենիքը հիվանդացել է, և այդ հիվանդության անունն է նիկոլիզմ
17.10.2023 | 07:30

«Թշնամին՝ նույն թշնամին է, որը ձեր առաջ փախչում էր, իսկ մենք՝ նույն մենք ենք» (Վազգեն Սարգսյան):

Մեզ համոզում են.

թե մենք խեղճ ենք,

թե մենք դասալիք ենք,

թե ամբողջ աշխարհը մեր դեմ է,

թե մենք ռեսուրս չունենք,

թե մենք կրթված չենք,

թե մենք հայրենասեր չենք…

Այս բոլորն ուղղված է մեկ նպատակի՝ անհուսություն ներդնելով կոտրել պայքարի ոգին։

Ամենակարևոր գիտակցումը, որն այս պահին պետք է լինի՝ մենք ոչ թե ՎԱՏՆ ենք, այլ ՎԱՏԱՌՈՂՋ։ Ինչպես ցանկացած օրգանիզմ՝ մեր հայրենիքը ևս հիվանդացել է, և այդ հիվանդության անունն է նիկոլիզմ։ Իսկ վերը նշված հատկանիշներն ընդամենը նիկոլիզմի պրոդուկտներն են։

Աշխարհի՝ մեր դեմ գործելը նույնպես նիկոլիզմի հետևանք է, որովհետև մենք աշխարհի աչքերին վերածվել ենք մի անբարոյական բորոտի, ումից բոլորը խույս են տալիս։

Երբ հիվանդությունը հասել է այն աստիճանի, որ օրգանիզմդ արդեն ցնցումների մեջ է, անիմաստ է մտածել՝ մենք անգլերեն սովորե՞նք, թե՞ ռուսերեն, ասֆալտապատե՞նք, թե՞ սալիկապատենք։

Օրակարգը չի փոխվել՝ Հայրենիքի Ապաքինում, հետո նոր՝ մնացածը:

Մենք` նույն մենք ենք:

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2738

Մեկնաբանություններ