Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հայ-ֆրանսիական եղբայրությունը թափ է հավաքում

Հայ-ֆրանսիական եղբայրությունը թափ է հավաքում
14.11.2023 | 11:05

Պեդոֆիլիայի հետևանք Մակրոն Էմանուելը ժողվարչապետ փաշինյան նիկոլին զրահամեքենա է նվիրել, ասում են, թվով 20 հատ, որակով՝ զիբիլ:

Տեղեկանում ենք մամուլից, որ այդ զրահամեքենաները նախատեսված են եղել բանդերական ՈՒկրաինայի համար, սակայն բանդերականները հրաժարվել են նվերից՝ հրետանու կրակից և հակատանկային հրթիռներից վատ պաշտպանված լինելու պատճառով

(հղումը՝ https://vz.ru/news/2023/11/13/1239620.html?fbclid=IwAR1IDO7-_RNytkJyJWuEl_WSGpaERlanCg35a5uHQVRy9pwHB-s5O7MfnMg),

դե, իսկ փաշինյան նիկոլին, որը հինգ տարի շարունակ վարում է Հայաստանի զինաթափման քաղաքականություն, ֆրանսիական զիբիլը կբավարարի:

Եվս մեկ հատկանշական մանրուք. Ֆրանսիական զիբիլը ժամանել է Վրաստանի նավահանգիստ, որտեղից ցամաքով տեղափոխվել է Հայաստան: Հիշեցնեմ, որ վրացիները երբեք զենքի տրանզիտ չեն տրամադրել Հայաստանին՝ ոչ պատերազմի, ոչ խաղաղ ժամանակ, ի տարբերություն Ադրբեջանի, «Իսկանդեր» համակարգերի տեղափոխումը Հայաստան ժամանակին գլխացավի վերածվեց: Բայց ահա ֆրանսիական զիբիլի համար տրանզիտ եղավ:

Երկու պատճառ-բացատրություն կա այդ տրանզիտին. նախ, զիբիլը ֆրանսիական էր, այսինքն՝ դեմոկրատական, երկրորդ՝ զիբիլը որևէ կերպ չի բարձրացնի Հայասստանի պաշտպանողականությունը, այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի սպառնալիք չի լինի, նշանակում է՝ կարելի է թողնել:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3172

Մեկնաբանություններ