Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պատասխանը հնչելու է

Պատասխանը հնչելու է
25.01.2024 | 22:22

2020 թվականի սեպտեմբերի 28-ն էր։

Առավոտյան մեծ հույսով ու հավատով ես ու Arman Mkhitaryan-ը շտապեցինք ԵԿՄ հավաքակայան։

Առավոտյան հրաժեշտ էի տվել մեր աշխատակիցներին, տնօրինությանը ու մեծ հավատով շտապել որդիական պարտքս Հայրենիքի առաջ տալու։

Սա ինձ համար անձնական ու ազգային դժբախտության օր էր։ Ընդամենը ժամեր անց պիտի ուղարկեին եղբորս հետևից, ով հենց առաջին հարվածն իր վրա էր վերցրել, մեծագույն հավատով, որ հաղթելու ենք, որ թշնամին ստանալու է իր արժանի պատիժը, որ մենք կրկին վերահաստատելու ենք մեր բնական իրավունքները մեր սեփական Հայրենիքի նկատմամբ։

Այս պահին մեզ համար չկա՛ր ընդդիմություն-իշխանություն, ու մենք վստահ էինք, որ պետք է անենք այն, ինչ պետք է անենք։

Վստահ էինք, որ Հայրենիքը բոլորինս է հավասարապես ու ներքին վեճերը տեղ չունեն արտաքին ճակատում։

Հիմա մեզ ասում են. «ինչ անում ենք, լավ ենք անում, մենք մանդատ ունենք», իսկ ի՞նչ մանդատով էինք մենք պատերազմելու` քաղաքացո՞ւ, ստրուկի՞, թե՞ վարձկանի (հարցը հռետորական է):

Պատասխանը հնչելու է...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Մեկնաբանություններ