Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հիմա էլ թուրքական «դերձակները» մեր Սահմանադրությունն են ուզում վերաձևել

Հիմա էլ թուրքական «դերձակները» մեր Սահմանադրությունն են ուզում վերաձևել
26.01.2024 | 06:55

Այս առատ ձյան հետ լիքը օդում կախված լուրեր սկսել են նոր թաց ու անհամ իրավիճակների տեղեկատվություն ցրել:

Դավաճաններից ու նախկիններից, դուրսպրծուկ գեներալներից և հապշտապ հերոս դարձածներից, թուրքաերազանք միջանցքային պահանջներից, անկլավ-էքսկլավներից հետո էլ «դուշերն ու կախիչները», Հայաստանի ու Հայոց պատմության իշխանական ռեբուսները, անհարկի քաղաքական բանտարկյալները և էլի նման լիքը բաներ՝ Ալիևին ու Էրդողանին հաճո:

Հիմա էլ թուրքական «դերձակները» մեր Սահմանադրությունն են ուզում վերաձևել, դա էլ հավանաբար թրքասեր մի խումբ ուսուցիչներ են նամակով խնդրել կամ պահանջել:

Չեմ զարմանա, եթե նրանց «հագով կարված» սահմանադրությունը սովետական «Գլավլիտի» ոճով խմբագրվի Ալիևի ու Էրդողանի կողմից և նոր դրվի հանրաքվեի՝ տիգրովկա հագած կանանց և հոլանդացի հայտնի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի նկարների դեմքով էլեկտորատի քվեարկությանը՝ նրանց մակարդակի և առանց ուղեղի առկայության պահանջների:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 3906

Մեկնաբանություններ