Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.01.2024 | 00:01

Անսկի՛զբդ Աստված,
սու՛րբդ սրբոց,
որ Քո Միածին Որդուն առաքեցիր բժշկելու մեր հոգիների ու մարմինների ախտերը,
առաքի՛ր Քո Սուրբ Հոգուն,
և մաքրիր Քո ծառային/աղախնուն,
և ազատի՛ր բոլոր մեղքերից,
քանզի ողորմած ես և գթած:
Եվ քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն,
Փառք հավիտյանս հավիտենից:
Ամե՜ն:

Դիտվել է՝ 3321

Մեկնաբանություններ