Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.02.2024 | 00:01

Արդա՛ր Դատավոր,

երբ գաս Հոր փառքով

դատելու կենդանիներին և մեռյալներին,

մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ,

այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից

և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ:

Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Դիտվել է՝ 2625

Մեկնաբանություններ