«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հիմա օրացույցը հիշողությունների զարթուցիչ է

Հիմա օրացույցը հիշողությունների զարթուցիչ է
16.03.2024 | 18:22

Օրացույցը գնալով նշանակությամբ է լցվում։ Հիմա օրը սովորական օր չի, այլ ինչ-որ մեկի տարեդարձը կամ հիշատակի օրը, ինչ-որ կարևոր իրադարձության կամ աղետի հիշեցում։ Հիմա մաքուր, ազատ օր չկա, բոլորը լցված են՝ պիկ ժամի ավտոբուսի նման, ու շարունակում են լցվել ու լցվել։

Օրը երբեք սկզբից չի սկսվում՝ աչքերդ բացում ես, ու դու արդեն հազար տարի առաջ սկիզբ առած համամարդկային հիշողության ջունգլիներում ես, լույսը դեռ չբացված՝ արդեն խեղդվում ես մի խեղճ օրվա վրա դարերով կուտակված, մինչև երկինք հասնող լավ ու վատ դեպքերից, ծնունդներից ու մահերից, հուշերից ու աղետներից։ Հիմա «բարի լույս» նշանակում է՝ «հիշու՞մ ես»։

Չէ՛, հիմա օրացույցն էլ օրացույց չի, հիմա օրացույցը հիշողությունների զարթուցիչ է, տանգապի շչակ է անցյալ մահերի ու աղետների մասին, անվերադարձ անհետացած օրերի հոգեդարձ է։

Օրացույցն էլ էսօրը ցույց չի տալիս, չի հասցնում՝ անցյալը խեղդում է օրացույցին։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6691

Մեկնաբանություններ