Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա»

«Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա»
26.04.2024 | 19:40

«Այլընտրանք չկա, եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր երկիրը մնա հայկական, այս ապահայկական և ապազգային իշխանությունը պետք է հեռանա։ Արդեն բոլոր-բոլոր անհնարինն ու հակահայկականն արել է։ Այո՛, այս շարժումը պետք է թափ հավաքի ու ընդգրկի ամբողջ Հայաստանը, և այս իշխանությանը պետք է հեռացնի և ոչ միայն հեռացնի, դեռ մի բան էլ ավելի։ Դեռ մի բան էլ ավելին՝ նկատի ունեմ արդար դատաստան՝ արդար դատավարություն և արդար հատուցում»։

Շիրակի Թեմի առաջնորդ Տեր
Միքայել արքեպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆ

Հ.Գ.
Սրբազան Հոր հարցազրույցն ամբողջությամբ կարդալ նշված հղումով`
https://168.am/2024/04/25/2033813.html...

Դիտվել է՝ 3457

Մեկնաբանություններ